ԼԼիլիթ Սեդրակյան

Հայկական կողմը պատրաստ է համագործակցելու ինտեգրացիոն գծով գործընկերների հետ․ Նիկոլ Փաշինյան

Հայկական կողմը պատրաստ է համագործակցելու ինտեգրացիոն գծով գործընկերների հետ․ Նիկոլ Փաշինյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։

Իր ելույթում վարչապետը նշել է, որ Հայաստանն աջակցում է ԵԱՏՄ թվային օրակարգի ստեղծմանն ու իրագործմանը:

«Վստահ եմ, որ այսօրվա համաժողովը կարևոր դեր կխաղա բարձր և թվային տեխնոլոգիաների ոլորտում մեր երկրների միջև համագործակցության համատեքստում: Կցանկանայի առանձնացնել «Ճանապարհորդում եմ առանց COVID-19-ի» բջջային հավելվածի փորձնական ծրագրի հաջող մեկնարկը: Այն թույլ տվեց հնարավորինս լուծել Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի միջև ուղևորափոխադրումների խնդիրը։ Ծրագիրը կարևոր է նաև կորոնավիրուսի տարածումը կանխելու տեսանկյունից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետի խոսքով՝ հայկական կողմը պատրաստ է համագործակցելու ինտեգրացիոն գծով գործընկերների հետ։ Նա նաև կարևորել է գործող միջազգային պայմանագրերին համապատասխան ԵԱՏՄ տարածքում արձագանքման միջոցառումների մեխանիզմի մշակման և ներդրման անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ավարտին շնորհակալություն է հայտնել այն կառուցողական մոտեցման համար, որ ԵԱՏՄ երկրները ցուցաբերել են սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցուցակը վերանայելու Հայաստանի նախաձեռնության նկատմամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում