ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը հրաժարվել է ցուցմունք տալ Սենատում

Թրամփը հրաժարվել է ցուցմունք տալ Սենատում

Իմփիչմենթի հարցով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի թիմը խնդրել է Դոնալդ Թրամփին ցուցմունք տալ Սենատում՝ հայտնում է CNN-ը:

Թրամփի իրավաբաններն արագ արձագանքել են՝ հայտարարելով, որ նախկին նախագահը ցուցմունք չի տա «հակասահմանադրական լսումների ժամանակ»:

Իմփիչմենթի գործընթացը կսկսվի փետրվարի 8-ից հետո: Բանաձևը պարունակում է մեղադրանքի մեկ հոդված՝ ապստամբության հրահրում:

Ավելի վաղ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական ​​կուսակցության անդամները հայտարարել էին, որ Թրամփին պետք է ընդմիշտ արգելել զբաղեցնել ընտրովի պաշտոններ, այդ թվում՝ պետության ղեկավարի պաշտոնը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում