ՆՆարեկ Սահակյան

Ըստ արարողակարգի՝ Ղազախստանն է որոշում որտեղ անցկացնել միջոցառումները. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Ըստ արարողակարգի՝ Ղազախստանն է որոշում որտեղ անցկացնել միջոցառումները.   Տեղեկատվության ստուգման կենտրոն

Մի շարք լրատվականներ, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցին, գրում են, թե հայկական կողմը Ալմաթիում որպես ժամանակավոր կացարան ընտրել է թուրքական Rixos Almaty հյուրանոցը։

Տեղեկատվության ստուգման կենտրոնի հարցմանն ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ համաձայն արարողակարգի՝ ընդունող երկիրն է որոշում (այս դեպքում Ղազախստանը), թե որ միջոցառումը որտեղ և ինչպես անցկացնել։  

«Բոլոր երկրների պատվիրակությունների անդամներին Ղազախստանն ընդունել է այդ հյուրանոցում, որտեղ և ացկացվելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Ինչ վերաբերում է վճարներին, ՀՀ պատվիրակության հիմնական կազմի հյուրանոցային վճարը հյուրընկալող կողմի հաշվին է»,- պարզաբանեցին Կառավարությունից։

Հավելենք, որ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող միջոցառումներին Ղազախստանը պատվիրակություններին ընդունում է հիմնականում տվյալ ցանցին պատկանող հյուրանոցում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում