ՄՄայա Խաչատրյան

Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի վարչապետ Ուլուկբեկ Մարիպովին

Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի վարչապետ Ուլուկբեկ Մարիպովին

Երկօրյա աշխատանքային այցով Ղազախստանի Ալմաթի քաղաք է ժամանել Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը: Փետրվարի 5-ին Նիկոլ Փաշինյանը Ալմաթիում կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Նիստը նախատեսված է Երևանի ժամանակով ժամը 11:00-ին:

Ինչպես տեղեկացնում է «Լուրերի» լրագրող Մայա Խաչատրյանը, մինչ այդ` առավոտյան, ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Ղրղզստանի վարչապետ Ուլուկբեկ Մարիպովի հետ: Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և վերահաստատել երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով փոխհարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը:

ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետերն առավոտյան մասնակցել են նաև «Թվային վերբեռնում. թռիչք դեպի նոր իրականություն» թվային ֆորումի լիագումար նիստին:

Սպասվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում նախատվում է դիտարկել միության ներքին շուկայի գործունեությանն առնչվող ինտեգրացիոն օրակարգի հարցերի լայն շրջանակ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում