ԱԱրևիկ Աբելյան

ՄԻԵԴ-ը Հայաստանից և Ադրբեջանից ստացել է միջպետական գանգատներ

ՄԻԵԴ-ը Հայաստանից և Ադրբեջանից ստացել է միջպետական գանգատներ

Հունվարի 15-ին և փետրվարի 1-ին ՄԻԵԴ-ը ստացել է համապատասխանաբար «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» և «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» միջպետական գանգատները։

Ըստ Եվրադատարանի հաղորդագրության՝ հայցվորները պնդում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած ռազմական գործողությունների ընթացքում Մարդու իրավունքների կոնվենցիայի լայնատարած խախտումների մասին:

Եվրադատարանը երկու երկրից, նաև ռազմագերիների հարազատներից դիմումներ է ստացել գերիների վերաբերյալ։ Մինչև այժմ ստացվել է 241 անձի վերաբերյալ դիմում, որոնցից 228-ը՝ հայ, 13-ը՝ ադրբեջանցի։

ՄԻԵԴ-ը տեղեկություն է պահանջել այդ անձանց վերաբերյալ համապատասխան կառավարություններից։ Դատարանը նախ պետք է ուսումնասիրի՝ քննե՞լ գանգատները, թե՞ ոչ:

Որպես առաջին քայլ՝ ՄԻԵԴ-ը գանգատները ստանալու մասին ծանուցել է պատասխանող կողմերին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում