ՄՄարիամ Մխիթարյան

Եվրադատարանը հակաօրինական է ճանաչել Էրդողանին վիրավորելու հիմքով դատավճիռը

Եվրադատարանը հակաօրինական է ճանաչել Էրդողանին վիրավորելու հիմքով դատավճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է Անգլիայի քաղաքացու բողոքը, որը Թուրքիայում մեղավոր էր ճանաչվել նախագահ Էրդողանին վիրավորելու համար՝ գրում է ermenihaber-ը։

1950 թ․ ծնված անգլիացի Միշել Դիքինսոնը 1986 թ․ հաստատվել է Թուրքիայում՝ դասավանդելով տարբեր քոլեջներում և համալսարաններում։ 2006 թ․ նա մեղադրվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար։ 2011 թ․ անգլիացին բողոքով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Օրերս կայացրած վճռով ՄԻԵԴ-ը հաստատել է, որ Թուրքիան տվյալ գործով խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այն է՝ խոսքի ազատության իրավունքը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում