ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինայի ընդդիմությունը մտադիր է Զելենսկու իմփիչմենթի գործընթաց սկսել

Ուկրաինայի ընդդիմությունը մտադիր է Զելենսկու իմփիչմենթի գործընթաց սկսել

«Ընդդիմության պլատֆորմ՝ հանուն կյանքի» ուկրաինական ընդդիմադիր կուսակցությունը նախագահ Վոլոդիմիր Զելենսկու իմփիչմենթի կարգ է նախաձեռնում՝ հայտնում է РИА Новости-ն:

Խորհրդարանական խմբակցության համանախագահ Վադիմ Ռաբինովիչը բացատրել է, որ նման քայլը կապված է հեռուստաալիքները փակելու՝ նախագահի որոշման հետ:

Երեքշաբթի Զելենսկին պատժամիջոցներ է կիրառել ուկրաինական ընդդիմադիր լրատվամիջոցների և դրանց սեփականատեր, «Ընդդիմության պլատֆորմ՝ հանուն կյանքի» պատգամավոր Տարաս Կոզակի նկատմամբ: Որոշումից հետո դադարեցվել է «112.Ուկրաինա», NewsOne, ZIK ու մի քանի այլ ալիքի հեռարձակումը: Մասնագիտական ​​հանրությունը դա անվանել է քաղաքական հաշվեհարդար և հարձակում խոսքի ազատության վրա:

Ռադայում ֆինանսների, հարկային և մաքսային քաղաքականության հանձնաժողովի նախագահ, «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Դանիիլ Գետմանցևը նշել է, որ ցանկացած լրատվամիջոցի փակում նպաստում է դրա ժողովրդականության բարձրացմանը:

Զելենսկու գրասենյակը պատասխանել է, որ հեռուստաալիքների փակումը գրաքննություն չէ, այլ քարոզչության դեմ պայքար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում