ԱԱրևիկ Աբելյան

Հայտնի է, թե երբ կհանդիպեն Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետները

Հայտնի է, թե երբ կհանդիպեն Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետները

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունվարի 30-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպումը:

Նիստի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացումից բխող համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից 1lurer.am-ին հայտնեցին՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվար ամսին:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում