ԴԴավիթ Մուրադյան

ԱՄՆ-ն պետք է վերադառնա միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարմանը. Զարիֆ

ԱՄՆ-ն պետք է վերադառնա միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարմանը. Զարիֆ

Անդրադառնալով CNN հեռուստաընկերության հետ վերջին հարցազրույցին՝ Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը Թվիթերում գրել է, որ հարցարզույցի ժամանակ ինքն ընդգծել է ԱՄՆ-ի կողմից Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով (ՀԳՀԾ) ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարմանը վերադառնալու անհրաժեշտությունը: Այդ մասին հաղորդում է Pars Today-ը: Զարիֆը գրել է, որ ՀԳՀԾ-ից դուրս գալով՝ ԱՄՆ-ն խախտել է միջազգային համաձայնությունը և պետք է վերադառնա իր պարտավորությունների լիարժեք կատարմանը: Նա նշել է, որ եթե ԱՄՆ-ն վերադառնա ՀԳՀԾ, Իրանը պատրաստ է վերսկսելու իր ստանձնած պարտավորությունների կատարումը:

ԻԻՀ ԱԳ նախարարի խոսքով՝ «Ջոզեպ Բորելը՝ որպես ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի համակարգող, կարող է խորհրդակցել Իրանի ու ԱՄՆ-ի հետ՝ քայլերը համակարգելու համար»:  2018 թ. մայիսի 8-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ, ԱՄՆ-ն միակողմանիորեն դուրս եկավ ՀԳՀԾ-ից: Եվրոպական եռյակը՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո խոստացան ապահովել համաձայնագրով սահմանված՝ Իրանի շահերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում