ԴԴավիթ Մուրադյան

Իրանը ցենտրիֆուգներ է ավելացրել Նաթանզում և Ֆորդոյում

Իրանը ցենտրիֆուգներ է ավելացրել Նաթանզում և Ֆորդոյում

ՄԱԳԱՏԷ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Նաթանզի և Ֆորդոյի միջուկային օբյեկտներում IR2m և IR6 տիպի նոր ցենտրիֆուգներ են տեղադրվել: Քազեմ Ղարիբաբադին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «IR1 տիպի հզորությանը մոտավորապես չորս անգամ գերազանցող IR2m տիպի 348 հատանոց երկու շղթա  ցենտրիֆուգներ հաջողությամբ տեղադրվել են Նաթանզի օբյեկտում և աշխատում են UF6- ով»:


Նշելով, որ IR6  ցենտրիֆուգների երկու շղթաներ ևս տեղադրվել են Ֆորդոյի օբյեկտում, Ղարիբաբադին ընդգծել է. «Առաջիկայում ավելի մեծ թվով ցենտրիֆուգներ են տեղադրվելու»: Այդ մասին հայտնում է Pars Today-ը:  Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի մշտական ներկայացուցիչը նաև նշել է. «ՄԱԳԱՏԷ-ն դեռ ի վիճակի է իրականացնել ստուգման աշխատանքներ, որոնց արդյունքում կիրազեկվի այս ոլորտում ծրագրավորված առաջընթացի մասին»: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում