ԳԳայանե Թամամյան

Վահան Քերոբյանը և Նիդեռլանդների նորանշանակ դեսպանը քննարկել են երկու երկրների տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

Վահան Քերոբյանը և Նիդեռլանդների նորանշանակ դեսպանը քննարկել են երկու երկրների տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 2-ին ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության  նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին, ով իր երկրի առաջին ռեզիդենտ դեսպանն է Հայաստանում:

Դեսպանի խոսքով՝ տնտեսական համագործակցությունը Հայաստանի և Նիդեռլանդների միջև զարգանալու լուրջ ներուժ ունի, և անհրաժեշտ է գրանցել այնպիսի արդյունքներ, որոնք կգոհացնեն երկու կողմերին։

Նախարար Քերոբյանը ողջունել է Երևանում Նիդեռլանդների դեսպանության բացումը՝ նշելով, որ այն նոր հնարավորություններ է ընձեռում երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդեռլանդների միջև տնտեսական կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր, մասնավորապես, մտքեր են փոխանակվել Հայաստանի ներդրումային միջավայրի, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտների վերաբերյալ։

Նիկոլաս Սխերմերսը պատրաստակամություն է հայտնել նիդեռլանդական ընկերություններին տեղեկացնել Հայաստանի ներդրումային հնարավորությունների մասին և ակտիվ աշխատել փոխգործակցության խթանման ուղղությամբ:

Կողմերը պայմանավորվել են շարունակական հանդիպումների միջոցով վեր հանել այն հարցերը, խնդիրները և ծրագրերը, որոնց լուծումը և իրականացումը կնպաստեն հայ-նիդեռլանդական տնտեսական կապերի խորացմանն ու առևտրաշրջանառության աճին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում