ԴԴավիթ Մուրադյան

Իրանը հաջողությամբ գործարկել է Zul-Janah համակցված արբանյակակիրը

Իրանը հաջողությամբ գործարկել է Zul-Janah համակցված արբանյակակիրը

Իրանը հաջողությամբ գործարկել է նորագույն Zul-Janah համակցված արբանյակակիրը: Այդ մասին հայտնել է Pars Today-ը: Իրանի պաշտպանության և աջակցության նախարարության տիեզերական ստորաբաժանման խոսնակ Ահմադ Հոսեյնին հայտարարել է. «Երկրի ամենահզոր կոշտվառելիքային շարժիչով հագեցած արբանյակակրի գործարկումը և այդ շարժիչի տեխնոլոգիային հասանելիությունը կարևոր ձեռքբերում են տիեզերական ոլորտում և տեղի է ունեցել առաջին անգամ»:

Նա հավելել է. «Տեխնիկական բնութագրի տեսանկյունից արբանյակակիրն ունի երեք առանձնահատկություն, որոնց շնորհիվ մրցունակ է աշխարհում: Արբանյակակիրն ունի կոշտ վառելիքի երկու փուլ և հեղուկ շարժիչով մեկ փուլ: Փոխադրողն ունակ է 500 կմ հեռավորությամբ ուղեծիր դուրս բերել մինչև 220 կգ քաշ ունեցող արբանյակներ»:

Հոսեյնին հավելել է, որ տիեզերական այս փորձի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը արբանյակակրի հզորությունն է, որը գերազանցում է 750 տոննան և դրա կառուցման ժամանակ կիրառված նոր տեխնոլոգիաները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում