ՆՆարեկ Սահակյան

Լավրովն ու ԵԱՀԿ գործող նախագահը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

Լավրովն ու ԵԱՀԿ գործող նախագահը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 2-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ, որն աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ըստ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության՝ Լավրովն ու Լինդեն կքննարկեն հարցերի լայն շրջանակ ԵԱՀԿ օրակարգից, ինչպես նաև Բալթիկ ծովի և Եվրոպայի հյուսիսում անվտանգության հետ կապված իրավիճակը, համագործակցությունն Արկտիկայում, ռուս-շվեդական երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր։

հանդիպմանը ի թիվս այլ հարցերի, ակնկալվում է, որ Սերգեյ Լավրովն ու Ան Լինդեն կդիտարկեն նաև հարցեր, որոնք վերաբերում են ԵԱՀԿ աջակցությանը  Ուկրաինայի Արևելքում, Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում