ՄՄարիամ Մխիթարյան

Ղրղզստանում կվերականգնվի Պաշտպանության նախարարությունը

Ղրղզստանում կվերականգնվի Պաշտպանության նախարարությունը

Ղրղզստանի նախագահ Սադիր ժապարովը որոշում է կայացրել վերականգնել պաշտպանության նախարարությունը հանրապետությունում, տեղեկացնում է ТАСС-ը:

Ղրղզստանում այդ կառույցը գոյություն ուներ 1993-2015 թվականներին, որից հետո նախագահ Ալմազբեկ Աթամբաևի օրոք այն վերափոխվեց Պաշտպանության հարցերով պետական ​​կոմիտեի: Այդ ժամանակ, նախագահի որոշմամբ, երկրի բոլոր ուժային և իրավապահ կառույցները, այդ թվում ՝ Պաշտպանության հարցերի պետական ​​կոմիտեն, ենթարկվեցին Գլխավոր շտաբին:

Նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Պաշտպանության նախարարության վերականգնման մասին հրամանագիրը Ժապարովը ստորագրել է «զինված ուժերի կառավարման համակարգը զարգացնելու նպատակով»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում