ՄՄարիամ Մխիթարյան

Քուրդ հրամանատար. «ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ համատեղ ծրագիր ենք պատրաստում»

Քուրդ հրամանատար. «ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ համատեղ ծրագիր ենք պատրաստում»

«Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) գլխավոր հրամանատար Մազլում Քոբանին հայտարարել է, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմի և քրդական SDF ուժերի միջև պատրաստվելու է համատեղ ծրագիր, սակայն չի մանրամասնել, թե ամերիկյան վարչակազմից ում հետ է հանդիպում ունեցել և ինչ ծրագիր քննարկել, տեղեկացնում է ermenihaber-ը:

Քոբանիի խոսքով՝ Բայդենի` նախագահ ընտրվելը մեծ հույս է արթնացրել իր մեջ սիրիական ճգնաժամի իրական լուծման համար:

Նա նշել է, որ իրենց ուժերը շարունակում են նաև Ռուսաստանի հետ փոխգործակցությունը, բայց և խոստովանել է, որ «միշտ դժվար է եղել Վաշինգտոնի և Մոսկվայի հետ հարաբերությունների հավասարկշռությունը պահպանելը»:

Մազլում Քոբանին ներառված  է Թուրքիայում առավել վտանգավոր «ահաբեկիչների» ցուցակում, և Անկարան ԱՄՆ-ից պահանջում է նրա արտահանձնումը: Իսկ Սիրիայում նրա ղեկավարած քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» (YPG) Թուրքիայում նույնացվում են ահաբեկչական համարվող «Քրդստանի բանվորական» կուսացության (PKK) հետ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում