ՄՄերի Եգորյան

Վարչապետի որոշմամբ՝ Գարիկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ

Վարչապետի որոշմամբ՝ Գարիկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գարիկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝

Գարիկ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Նարեկ Բաբայանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝

Նարեկ Բաբայանին ազատել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում