ՄՄարիամ Մխիթարյան

Կիմ Չեն Ընը չի ընդունի ապամիջուկայնացման պայմանը. հյուսիսկորեացի նախկին դիվանագետ

Կիմ Չեն Ընը չի ընդունի ապամիջուկայնացման պայմանը. հյուսիսկորեացի նախկին դիվանագետ

Քուվեյթում Հյուսիսային Կորեայի դեսպանի նախկին պաշտոնակատարի կարծիքով՝ Կիմ Չեն Ընը չի հրաժարվի իր միջուկային զինանոցից, բայց կարող է բանակցել սպառազինության նվազեցման շուրջ՝ Փհենյանի տնտեսությունը խեղդող միջազգային պատժամիջոցներից ազատվելու համար:

Հարավային Կորեա փախուստից մեկ տարի հետո նախկին դիվանագետ Ռյու Հյոն Վուն CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ «Հյուսիսային Կորեայի միջուկային հզորությունը ուղղակիորեն կապված է ռեժիմի կայունության հետ», և Կիմ Չեն Ընը, հավանաբար, կարծում է, որ միջուկային զենքը նրա գոյատևման կարևոր պայմանն է:

Ռյուի կարծիքով՝ ԱՄՆ նախկին վարչակազմը հայտնվել է անելանելի վիճակում՝  բռնապետական պետության հետ բանակցություններում պահանջելով ապամիջուկայնացում:

«ԱՄՆ-ը չի կարող հետ կանգնել ապամիջուկայնացումից, Կիմ Չեն Ընն էլ չի կարող ընդունել այդ պայմանը»,- հավելել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում