ՄՄարիամ Մխիթարյան

Ճիշտ կլինի Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել ապագային. Դմիտրի Մեդվեդև

Ճիշտ կլինի Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել ապագային. Դմիտրի Մեդվեդև

Ղարաբաղյան կարգավորման հարցը պետք է քննարկվի նաև Թուրքիայի հետ, այդպիսին են տարածաշրջանի իրողությունները՝ ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Մեդվեդևի խոսքով, Մոսկվան և Անկարան արդյունավետ երկխոսություն են կառուցել, երկու երկրների նախագահներն անընդհատ շփվում են այս թեմայի շուրջ, որոշվել է ստեղծել ընդհանուր իրավիճակի վերահսկման հատուկ կենտրոն, որին մասնակցելու են Թուրքիայի և Ռուսաստանի պաշտոնատար անձինք: Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը բացվել է հունվարի 30-ին:

Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, բայց այժմ այն ​​չի կարող քննարկվել, ճիշտ կլինի այն հետաձգել, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը: Նա նաև հիշեցրել է, որ Արցախի անկախությունը մինչև հիմա չի ճանաչել նույնիսկ Հայաստանը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում