ՇՇողիկ Գալստյան

«Ռոման» հաղթել է «Վերոնային», Մխիթարյանը՝ գոլի հեղինակ

«Ռոման» հաղթել է «Վերոնային», Մխիթարյանը՝ գոլի հեղինակ

Իտալիայի առաջնության 20-րդ տուրի շրջանակներում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել էր «Վերոնային»:

Հաշիվը բացվել է 20-րդ րոպեին: Ջանլուկա Մանչինին գլխի հարվածով առաջ է մղել «Ռոմային»: Երկու րոպե անց աչքի է ընկել Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը, ով հեռահար հարվածով կրկնապատկել է խաղի հաշիվը՝ Ա սերիայի ընթացիկ առաջնությունում խփելով իր 9-րդ գոլը: 29-րդ րոպեին Բորխա Մայորալը երրորդ գնդակն է ուղարկել հյուրերի դարպասը՝ հաշիվը դարձնելով 3-0:

Երկրորդ խաղակեսի միջնամասում «Վերոնան» կարողացել է կրճատել հաշվի տարբերությունը. գոլն իր ակտիվում գրանցել է փոխարինման մտած Էբրիմա Կոլեյը: Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակում է 40 միավոր՝ եզրափակելով մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում