ԱԱրման Գալոյան

El Mundo-ն հրապարակել է Մեսսիի և «Բարսելոնայի» պայմանագրի մանրամասները. ակումբն իրավական գործողություններ կձեռնարկի պարբերականի դեմ

El Mundo-ն հրապարակել է Մեսսիի և «Բարսելոնայի» պայմանագրի մանրամասները. ակումբն իրավական գործողություններ կձեռնարկի պարբերականի դեմ

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբն իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով իսպանական El Mundo պարբերականում թիմի հարձակվող  Լիոնել Մեսսիի՝ պայմանագրի տվյալների արտահոսքին:

««El Mundo» պարբերականում այսօր հրապարակված տեղեկատվությունը «Բարսելոնայի» և ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի միջև կնքված պայմանագրի վերաբերյալ, բացառապես մասնավոր փաստաթուղթ է, որը կարգավորվում է կողմերի գաղտնիության սկզբունքով, ուստի ակումբը ցավում է, որ այն հրապարակվել է:

«Բարսելոնա» ՖԱ-ն պատասխանատվություն չի կրում այս փաստաթղթի հրապարակման համար և համապատասխան իրավական գործողություններ կձեռնարկի El Mundo- ի դեմ` այդ տեղեկատվության հրապարակման համար:

«Բարսելոնան» իր լիակատար աջակցությունն է հայտնում Լիոնել Մեսսիին և կասեցնելու է ֆուտբոլիստի իմիջը վարկաբեկելու և նրա ակումբի հետ հարաբերությունները խաթարելու ցանկացած փորձ»,-ասված է կատալոնյան ակումբի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ El Mundo պարբերականը հրապարակել է Լիոնել Մեսսիի՝ ու «Բարսելոնայի» 2017 թ. պայմանագրի մանրամասները: Նշվում է, որ համաձայնագրի չորս տարիների ընթացքում Մեսսին վաստակել է 555 միլիոն եվրո, ընդ որում նա 78 միլիոն եվրո նա ստացել է որպես հավատարմության բոնուսներ, իսկ 115 մլն եվրո նա ստացել է պարզապես պայմանագիրը երկարաձգելու համար։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում