Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՀՀովհաննես Վարդանյան

Ավարտվել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը

Ավարտվել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևն այսօր Մոսկվայում անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի առաջին նիստը: Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը:

Նիստի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացումից բխող համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերը:

Հաղորդագրության համաձայն՝ կողմերը նախատեսում են ստեղծել հետևյալ փորձագիտական ենթախմբերը․

- երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների գծով,

- փոխադրումների ապահովման հարցերով՝ ներառյալ անվտանգությունը, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և հսկողության այլ տեսակները:

Կողմերը պայմանավորվել են մինչև 2021 թվականի փետրվարի 2-ն ավարտել փորձագիտական ենթախմբերի ձևավորումը և մինչև 2021 թվականի փետրվարի 5-ն անցկացնել դրանց առաջին նիստերը:

Հիշեցնենք, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ՝ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու համաձայնություն էր ձեռք բերվել հունվարի 11-ին՝ Մոսկվայում երեք երկրների ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում