ՎՎարդան Հովսեփյան

Հայկ Մարությանը՝ ձնամաքրման աշխատանքներում տնտեսվարողների և քաղաքացիների մասնակցության մասին

Հայկ Մարությանը՝ ձնամաքրման աշխատանքներում տնտեսվարողների և քաղաքացիների մասնակցության մասին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

 
«Խոսել եմ Երևանում ձնամաքրման աշխատանքների և այդ աշխատանքներում տնտեսվարողների և քաղաքացիների մասնակցության մասին։

 

Շնորհակալ եմ իրենց պարտականությունները պատշաճ կատարող տնտեսվարողներին և բնակիչներին»:
 
«Բնականաբար, քաղաքային իշխանությունը պետք է իր պարտականությունը կատարի, և ձյունը հենց տեղաց, ԵԱՍՄ-ն, մեր վարչական շրջանների ղեկավարներն անձամբ, նաև կոմունալ ծառայությունները իրենց գործը արել են, հստակ գիտեն՝ ինչ պետք է անեն»,- ասում է Երևանի քաղաքապետը՝ ընդգծելով, որ ամեն տնտեսվարող սուբյեկտ իր առջև գտնվող տարածքը պետք է մաքրի, այսինքն՝ ձմեռը պետք է իրականացնի նաև ձնամաքրման, իսկ ամռանը՝ նաև կանաչապատման աշխատանքներ:
 
Հիշեցնենք, որ դեռևս 2009-ին Երևանի ավագանին հստակ կարգ է սահմանել՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Համաձայն որոշման՝ տնտեսվարողները պարտավոր են ոչ միայն մաքրել տեղացող ձյունը, այլև տեղումների դադարից հետո ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերի իրենց հատվածները:
 
Մանրամասները՝ տեսանյութում:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում