ՌՌոզա Խաչատրյան

Վավերագրական ֆիլմ՝ Շումախերի մասին

Վավերագրական ֆիլմ՝ Շումախերի մասին

PlanetF1-ի փոխանցմամբ՝ Գերմանիայում վավերագրական ֆիլմ է նկարահանվել «Ֆորմուլա-1»-ի լեգենդ Միխայել Շումախերի մասին:

Ռեժիսորներ Միխայել Վեկի ու Հանս-Բրունո Կամերտոնսի նկարահանած ֆիլմում բացառիկ կադրեր են հրապարակվել լեգենդար ավտոարշավորդի ընտանեկան արխիվից: Վավերագրական ֆիլմը բաղկացած է նաև Շումախերի հարազատների, այդ թվում՝ հոր, կնոջ, դստեր ու որդու մասնակցությամբ հարցազրույցներից:

«Ֆիլմը ցույց է տալիս Միխայելի տպավորիչ մարզական կարիերան, բայց միևնույն ժամանակ արտացոլում է անսովոր մարդու յուրահատուկ կողմերը: «Ֆորմուլա-1»-ի համարձակ ավտոարշավորդ, հավակնոտ մարզիկ, փորձառու մեխանիկ՝ ուրույն տեխնիկական հմտությամբ, թիմի հուսալի անդամ ու ընտանիք սիրող մարդ»,- ասել է Շումախերի ընտանիքի խոսնակ Սաբինա Կեմը:

Այս պահին հայտնի չէ, թե ֆիլմը երբ կդառնա հասանելի հասարակության լայն շրջանակների համար՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով: Հիշեցնենք՝ 2013 թվականին Միխայել Շումախերն իր 45-ամյակին ընդառաջ, Մերիբելի հանգստավայրում դահուկով սահելիս ընկել էր, ինչի հետևանքով ստացել էր գլխի լուրջ վնասվածք՝ հայտնվելով կոմայի մեջ: Շումախերի առողջական վիճակը նրա ընտանիքը շարունակում է պահել խիստ գաղտնիությամբ: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում