ՀՀովհաննես Վարդանյան

«Ալյանս» կուսակցությունը կմասնակցի արտահերթ ընտրությանը

«Ալյանս» կուսակցությունը կմասնակցի արտահերթ ընտրությանը

Արտահերթ ընտրություններ կլինե՞ն, թե՞ ոչ՝ պետք է ժողովուրդը որոշի: Այս մասին հայտարարել է «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանն ու ճանապարհային քարտեզ ներկայացրել, նաև հայտնել արտահերթի դեպքում ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:

«Շատ մոտ ապագայում հրավիրվելու է հանրահավաք, որի օրվա մասին մենք կտեղեկացնենք հանրությանը, ու էդ հանրահավաքի ժամանակ կհնչի հարց, կհնչի առաջարկ նաև մասնակիցների, համախոհների, համակիրների դիրքորոշումից, ժողովրդի աջակցությունից նաև կձևավորվի էդ առաջարկը, ու նաև հենց մենք կլինենք պահանջողներից մեկը՝ հարցը լուծել ա՞յս կերպ, թե՞ այն կերպ»,- հայտարարել է «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը:

Ուրիխանյանն ուզում է, որ իր խոսքով՝ այս խառնիճաղանջ իրավիճակում ընդդիմադիր ուժերի քայլերը ժողովրդին չխաբեն ու չմոլորեցնեն:

Կուսակցության առաջնորդը վստահեցնում է՝ «Ալյանսը» նպաստելու է համընդհանուր դիրքորոշման ձևավորմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում