ՍՍոնա Աղբալյան

ԱՄՆ պետքարտուղարը և ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը

ԱՄՆ պետքարտուղարը և ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը

ԱՄՆ պետքարտուղարության փոխանցմամբ՝ այսօր պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ: Այդ մասին հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը

Քննարկվել են Ուկրաինայում Ռուսաստանի դերակատարումը, Բելառուսում ընթացող հետընտրական ճգնաժամը կարգավորելու հետ կապված հարցեր, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև և կայուն քաղաքական կարգավորման հասնելու նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողություններն առաջ մղելու ջանքերը:  

Պետքարտուղար Բլինքենը հայտնել է ԱՄՆ աջակցությունը ԵԱՀԿ-ում Շվեդիայի նախագահությանը և նրա կենտրոնացումը ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգվող հակամարտություններում առաջընթացի գրանցման, կլիմայի անվտանգության ամրապնդման և ժողովրդավարական սկզբունքների պաշտպանության ուղղությամբ:

Արտգործնախարար Լինդեի` Մոսկվա կատարելիք այցի նախօրեին պետքարտուղար Բլինքենը մտահոգություն է հայտնել Ռուսաստանում չարտոնված հավաքները ցրելու և ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության վերաբերյալ: Նա շնորհակալություն է հայտնել արտգործնախարար Լինդեին՝ ԵԱՀԿ սկզբունքները պաշտպանելու՝ Շվեդիայի հանձնառության համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում