ՆՆարեկ Սահակյան

Ռուս սակրավորները հայտնաբերել են գրեթե 15,5 հազար պայթյունավտանգ առարկա

Ռուս սակրավորները հայտնաբերել են գրեթե 15,5 հազար պայթյունավտանգ առարկա

Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության սակրավորները Արցախում աշխատելու ընթացքում ավելի քան 120 հա տարածքում չեզոքացրել են գրեթե 15,5 հազար պայթյունավտանգ առարկա: Այս մասին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները շարունակում են ականազերծման աշխատանքները Արցախում:  ՌԴ ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ ուսումնասիրվել է ավելի քան 123 հա տարածք, հայտնաբերել է մոտ 15,5 հազար պայթյունավտանգ առարկա:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «Լիդեր» կենտրոնի պիրոտեխնիկական խումբն այժմ աշխատում է Մարտունու շրջանում: Սակրավորներն այստեղ ավելի քան 110 հա տարածք են ուսումնասիրել՝  հայտնաբերելով և վնասազերծելով գրեթե 15 հազար զինամթերք: Հայտնաբերված պայթուցիկների մեջ կա ավելի քան 6800 հրետանային արկ, 3400 տարբեր տրամաչափի փամփուշտ, ինչպես նաև մոտ 730 ականանետի ական և ավելի քան 1100  նռնակ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում