Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՀՀովհաննես Վարդանյան

Մենք շատ ուժեղ խմբում ենք հայտնվել, իսկ ռուսների դեմ հանդիպումն ամենածանրն էր. Վլադիմիր Սանոսյան

Մենք շատ ուժեղ խմբում ենք հայտնվել, իսկ ռուսների դեմ հանդիպումն ամենածանրն էր. Վլադիմիր Սանոսյան

Ֆուտզալի Եվրոպայի 2022 թ. առաջնության որակավորման խմբային փուլի Ռուսաստան-Հայաստան հանդիպումից հետո՝  հետխաղային բրիֆինգի ընթացքում, լրագրողների հարցերին պատասխանել է Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Վլադիմիր Սանոսյանը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: 

«Խաղում էինք աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկի հետ: Փորձում էինք, պայքարում էինք: Մենք շատ ուժեղ խմբում ենք հայտնվել, իսկ ռուսների դեմ հանդիպումն ամենածանրն էր: Աշխատում էինք խաղի ընթացքում կիրառել այն, ինչ փորձարկել էինք մարզումներին: Հիմա պետք է սկսենք տրամադրվել հաջորդ հանդիպումներին»,- ասել է Սանոսյանը:

Հարցին, որ խաղում էր նույն խաղացողների դեմ, որոնք իր մրցակիցներն են նաև Ռուսաստանի Սուպերլիգայում, հոգեբանորեն ծա՞նր է պարտվել նրանց, պատասխանել է.

«Ճիշտն ասած՝ այո: Շատերի դեմ խաղում եմ Սուպերլիգայում և չէի ուզում զիջել նրանց: Բայց սա սպորտ է, ամեն ինչ առջևում է: Մենք շատ երիտասարդ թիմ ունենք, մեր թիմը նոր է ձևավորվում: Կարծում եմ, որ ավելի ծանր հանդիպում, քան Ռուսաստանի դեմ էր, մենք այլևս չենք ունենա: Պետք է հավատանք մեր ուժերին և միավորներ վաստակենք»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում