ՄՄարիամ Մխիթարյան

Էրդողանը Բայդենի հետ ցանկանում է մեծ գործարք կնքել՝ առանց տեղից շարժվելու. ավագ խորհրդական

Էրդողանը Բայդենի հետ ցանկանում է մեծ գործարք կնքել՝ առանց տեղից շարժվելու. ավագ խորհրդական

Թուրքիան ծանր բանակցություն կվարի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ. Washington Post-ի հոդվածը մեջբերել է Թուրքիայի նախագահ Էրդողանի ավագ խորհրդականի խոսքերը:

«Էրդողանը, իհարկե, շատ կցանկանար, որ Բայդենն իրեն պահեր նախկին նախագահ Թրամփի պես, բայց եթե դա այդպես չլինի, նա հույս ունի Վաշինգտոնի հետ կնքել մեծ գործարք՝ ներառյալ ԱՄՆ-ի զիջումները С-400-ների, Սիրիայի և Նյու Յորքում թուրքական պետական բանկի դեմ հարուցված մեծ գործի հարցում»,- ասել է խորհրդականը:

Դեկտեմբերին ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Թուրքիայի սպառազինության արդյունաբերության դեմ՝ ռուսական արտադրության С-400 հրթիռային համակարգ գնելու պատճառով: Թուրքիային սպասվում են հետագա տույժեր՝ պետական ​​Halkbank-ի պատճառով, որն անտեսել է Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները:

Միաժամանակ, պահպանվում է Թուրքիա-ԱՄՆ տարաձայնությունը քրդերի գլխավորած Սիրիայի ժողովրդավարական ուժերին ԱՄՆ-ի ռազմական աջակցության պատճառով: Քրդերն ԱՄՆ-ից օգնություն էին ստանում Օբամայի վարչակազմի օրոք, որի ժամանակ Բայդենը փոխնախագահ էր:

Էրդողանի խորհրդականն այն կարծիքին է, որ Թուրքիան կարող է օգտակար դեր խաղալ սիրիական հակամարտությունում ԱՄՆ շահերն առաջ տանելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում