ՀՀայկարամ Նահապետյան

ԱՀ ԱԺ նախագահը հանդիպել է Հադրութի, Շահումյանի, Քաշաթաղի, Ասկերանի և Շուշիի շրջվարչակազմի ղեկավարների հետ

ԱՀ ԱԺ նախագահը հանդիպել է Հադրութի, Շահումյանի, Քաշաթաղի, Ասկերանի և Շուշիի շրջվարչակազմի ղեկավարների հետ
Այսօր ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի, «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանի, Արցախի «Արդարություն» խմբակցության անդամ Կարեն Հովհաննիսյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Ղահրամանյանի ուղեկցությամբ, այցելել է ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբ և 
հանդիպում է ունեցել Հադրութի, Շահումյանի, Քաշաթաղի, Ասկերանի և Շուշիի շրջվարչակազմի ղեկավարների հետ:
 
Քննարկվել են հետագա անելիքները, անդրադարձել առկա խնդիրների լուծմանն ուղղված հնարավոր տարբերակներին։
 
Հանդիպման վերջում ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը «Հադրութի բուժմիավորում» փակ բաժնետիրական ընկերության բժիշկ-մանկաբույժ, Արցախյան առաջին պատերազմի մասնակից, հաշմանդամ Երջանիկ Խորենի Համբարձումյանին և Հադրութի «Համաճարակային և հիգիենիայի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արևիկ Հրանտի Բալայանին է փոխանցել՝ ԱՀ նախագահի օգոստոսի 29-ի հրամանագրով, Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և Արցախի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ տրված պետական պարգևները:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում