Արոյանների ընտանիքն ամեն տարի Հալեպից գալիս էր Հայաստան՝ որպես զբոսաշրջիկ։ Մոտ մեկ տարի առաջ եկան ու հայրենիքում գրանցեցին իրենց մշտական բնակության հասցեն: Հալեպում սեփական խանութ ուներ, արծաթյա իրեր ու գորգ էր վաճառում: Արդեն Հայաստանում էլ ունի մշտական հաճախորդներ, նրան հավատում ու վստահում են:










