ԴԴավիթ Մուրադյան

Գերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարցի ուղղությամբ աշխատանքը շարունակվում է. Զախարովա

Գերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարցի ուղղությամբ աշխատանքը շարունակվում է. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ասուլիսի ընթացքում անդրադարձել է Արցախի հարցին՝ պատասխանելով «Լուրերի» հարցին, թե ինչ ընթացքում է գերիների փոխանակման խնդրի հանգուցալուծումը: Լրագրողը հիշեցրել էր, որ Սերգեյ Լավրովը 2021 թ. առաջին ասուլիսի ընթացքում, անդրադառնալով խնդրին՝ ասել էր, որ հարցը գտնվում է իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուշադրության կենտրոնում: Զախարովան ասել է. «2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ինչպես նաև հունվարի գագաթնաժողովի պայմանավորվածությունների համաձայն՝ գերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարցի ուղղությամբ աշխատանքը  շարունակվում է: Ռուսաստանն այդ հարցով աջակցություն է տրամադրում իր խաղաղապահ զորակազմի միջոցով: ՌԴ նախագահը և ԱԳ նախարարն ընդգծել են, որ խնդրի ամենաիրատեսական տարբերակը գերիների փոխանակումը «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով իրականացնելն է»: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում