ՆՆարե Ոսկանյան

ՀՀ ԱԺ պատվո մեդալներ՝ Լյուքսեմբուրգի խորհրդարանի երկու անդամի

ՀՀ ԱԺ պատվո մեդալներ՝ Լյուքսեմբուրգի խորհրդարանի երկու անդամի

Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հունվարի 27-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի CSV խմբակցության անդամներ Կլոդ Վիզլերի և Լորան Մոզարի հետ՝ վերջիններիս հանձնելով ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալները։

 

Տ. Բալայանը շեշտել է, որ Հայաստանի խորհրդարանի պատվո մեդալների միջոցով Ազգային ժողովն իր գնահատանքն է հայտնում տարիների ընթացքում երկկողմ հարաբերությունների զարգացման բնագավառում ունեցած ավանդի, Լյուքսեմբուրգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտող բանաձևերի նախաձեռնությունների համար։ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելու գործում Տ․ Բալայանը կարևորել է ԵՄ երկրների օրենսդիր իշխանությունների դերակատարությունը, որոնք ունեն քաղաքական և իրավական հսկայածավալ գործիքակազմ՝ ագրեսիա իրականացրած կողմերին պատասխանատության կանչելու և հնարավոր նոր սպառնալիքները չեզոքացնելու առումով։

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-լյուքսեմբուրգյան խորհրդարանական կապերի խթանման, ինչպես նաև՝ երկկողմ հարաբերությունների բազմաոլորտ համագործակցության հեռանկարների վերաբերյալ։

 

Նույն օրը դեսպան Տիգրան Բալայանը հումանիտար, տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցության սերտացման հարցերի շուրջ արդյունավետ քննարկում է ունեցել նորաստեղծ Լյուքսեմբուրգ-Հայաստան բարեկամության ասոցիացիայի վարչության անդամներ Էրիկ Բրուչի և Ֆրանսուազ Պրեսկատորի հետ։

 

Լյուքսեմբուրգում դեսպան Տիգրան Բալայանը քաղաքավարական հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի, Նիդեռլանդների և Ֆրանսիայի դեսպանների հետ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում