ՆՆարե Ոսկանյան

Հայրենյաց պաշտպանի օրը՝ Ստեփանակերտի հուշահամալիր-պանթեոնում

Հայրենյաց պաշտպանի օրը՝ Ստեփանակերտի հուշահամալիր-պանթեոնում

ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն այսօր այցելել է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել Արցախյան պատերազմների ընթացքում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի պատվանդանին, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված ոստիկանների շիրիմներին։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:

Նշենք, որ այսօր՝ հունվարի 28-ին, հայ ժողովուրդը նշում է Բանակի՝ Հայրենյաց պաշտպանի օրը, ՀՀ զինված  ուժերի 29-րդ տարեդարձը։

 

Հիշատակի միջոցառմանը ներկա են եղել Արցախի իշխանությունները, քաղաքացիներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում