ՄՄարիամ Մխիթարյան

Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքին. Ռոհանի

Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքին. Ռոհանի

Թեհրանը պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքի իրականացմանը, բայց նախ դա պետք է անեն նախ մյուսները՝ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Մենք միշտ ասել ենք. վերադարձեք ձեր պարտավորություններին, մեկ ժամ հետո էլ մենք կվերադառնանք գործարքի մեր բոլոր պարտավորություններին»,- ասել է Ռուհանին իրանական հեռուստատեսությամբ ցուցադրված կառավարության նիստի ժամանակ:

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Բայդենը մտադիր է դաշնակիցների հետ քննարկել Իրանի հետ բանակցությունների ծրագրերը: Թեհրանն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ բանակցություններն Իրանի պլանների մեջ չեն մտնում, և այս ուղղությամբ ցանկացած առաջընթաց կախված է Վաշինգտոնի գործնական քայլերից, ներառյալ պատժամիջոցների վերացումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում