Նախագահ Սարգսյանը ԱՄՆ հայկական համագումարի անդամների հետ քննարկել է Սիրիային աջակցության հարցը

Նախագահ Սարգսյանը ԱՄՆ հայկական համագումարի անդամների հետ քննարկել է Սիրիային աջակցության հարցը

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում այսօր հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի անդամների հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են համահայկական կարևորություն ունեցող օրակարգային հարցերին:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ամերիկայի հայկական համագումարի գործունեության առաջնահերթություններին, մտքեր են փոխանակել նաև միջազգային արդի խնդիրների, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի, Սիրիայում շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով առաջացած փախստականների հիմնախնդրի շուրջ:

Հայաստանի նախագահը և Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի անդամները քննարկել են Սիրիայի մեր հայրենակիցներին, ինչպես նաև ռազմական գործողություններից տուժած Սիրիայի բարեկամ ժողովրդին Հայաստանի և հայկական տարբեր կազմակերպությունների կողմից համատեղ ջանքերով ցուցաբերվող աջակցությանը վերաբերող հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում