ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանը զգուշացնում է Թուրքիայում գտնվող ռուսաստանցիներին

Ռուսաստանը զգուշացնում է Թուրքիայում գտնվող ռուսաստանցիներին

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունն արձագանքել է Ստամբուլում ռուսների վրա կատարված հարձակմանը: Դեսպանատան հայտարարության մեջ նշված է. «Զբոսաշրջիկներին կոչ ենք անում կապեր չհաստատել կասկածելի անձանց հետ, հեռու մնալ մտավոր հաշմանդամություն ունեցող անձանցից, խուսափել ցույցերի և ակցիաների վայր այցելելուց և հատկապես երեկոյան ու գիշերային ժամերին հեռու մնալ ոչ մարդաշատ փողոցներից»: Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին էլ հորդորել է ռուսներին չգնալ Թուրքիա:

«Կարիք չկա գնալ Թուրքիա՝ ամենանենգ երկիրը»,- ասել է քաղաքական գործիչը՝ մեկնաբանելով իրավիճակը:

Հիշեցնենք, որ Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում աղբ հավաքող Հասան Հուսեյնը դանակով հարձակվել էր ՌԴ երեք քաղաքացու վրա, որոնց վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց: Տեղեկություններ կան, որ չարագործը տառապում է հոգեկան խանգարումով և բազմիցս դատվել է նախկինում գործած 26 հանցանքի համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում