ՄՄերի Եգորյան

Մարուքյանն ընտրվել է ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ

Մարուքյանն ընտրվել է ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրառում է արել Ֆեյսբուքում՝ հայտնելով, որ այսօր վերընտրվել է ԵԽԽՎ ամենակարևոր հանձնաժողովներից մեկի՝ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ:

«Հանձնաժողովի նախագահն ունի 3 տեղակալ: Թեկնածությունս ներկայացվել էր ԵԽԽՎ Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք (ALDE) քաղաքական խմբի կողմից: Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովը բաղկացած է 91 անդամից, որոնք ներկայացնում են ԵԽ 47 անդամ պետությունների ազգային խորհրդարանները: Հանձնաժողովն ունի 3 ենթահանձնաժողով»,- տեղեկացրել է Մարուքյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում