ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև եղել է գործարար և անկեղծ զրույց. Կրեմլ

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև եղել է գործարար և անկեղծ զրույց. Կրեմլ

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ տեղի է ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Պուտինի ու Բայդենի հեռախոսազրույցը, որի ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում՝ Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագիրը երկարաձգելու հարցը, կորոնավիրուսի դեմ պայքարը, առևտրատնտեսական ոլորտում ԱՄՆ-Ռուսաստան համագործակցության հնարավորությունները՝ տեղեկացնում է INTERFAX-ը:

Բացի այդ խնդիրներից՝ Պուտինն ու Բայդենն անդրադարձել են «Բաց երկնքի պայմանագրից» ԱՄՆ-ի դուրս գալու թեմային, իրանական միջուկային ծրագրի շուրջ համատեղ գործողությունների ծրագրի պահպանմանը, ուկրաինական հարցի կարգավորման խնդրին, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների մասնակցությամբ ​​գագաթնաժողով անցկացնելու Ռուսաստանի նախաձեռնությանը:

Կրեմլի մամուլի ծառայությունը նշել է, որ ընդհանուր առմամբ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների զրույցը կրում էր գործարար և անկեղծ բնույթ: «Պայմանավորվածություն ձեռք բերվեց պահպանել շփումները»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում