Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՀՀովհաննես Վարդանյան

«Արարատ-Արմենիա» ՖԱ-ն ամենաակտիվն է տրանսֆերային շուկայում գարնանային հատվածի մեկնարկից առաջ

«Արարատ-Արմենիա» ՖԱ-ն ամենաակտիվն է տրանսֆերային շուկայում գարնանային հատվածի մեկնարկից առաջ

«Արարատ-Արմենիան» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենաակտիվներից մեկն է շարունակում մնալ։ Ակումբ են հրավիրվել ֆուտբոլիստներ թե՛ Հայաստանի առաջնության թիմերից, թե՛ արտերկրից, այդ թվում և՝ ոչ վաղ անցյալում «Արարատ-Արմենիայի» մրցակից շվեդական ԱԻԿ-ից։

Հերադի Ռաշիդին Հայաստանի չեմպիոնների դեմ խաղում ամենաակտիվներից մեկն էր դաշտում։ Նրա ցույց տված որակը ակումբին տպավորել էր, և ահա այս մրցաշրջանում, երբ առաջնության աշնանային հատվածից հետո ընդգծված առաջատար չկա ու սուր պայքար է գնում չեմպիոնական տիտղոսի համար, «Արարատ-Արմենիան» հրավիրեց 26-ամյա կիսապաշտպանին, որը հանդես կգա 7 համարի ներքո։

Ակումբը ձմեռային դադարից հետո մարզումներն անցկացնում է Ավանի ակադեմիայում, որտեղ նաև օրեր առաջ հասցրել է ընկերական հանդիպում անցկացնել։ Հայաստանի առաջին խումբը ներկայացնող «Սևան»-ի հետ խաղում «Արարատ-Արմենիան» վստահ տեսք ուներ և մրցակցին հաղթեց 3:1 հաշվով։ Երկու գնդակին իր հաշվին գրանցեց ակումբի նորեկներից, Մոլդովայի հավաքականի ֆուտբոլիստ Դանու Սպատառուն, ևս մեկ անգամ աչքի ընկավ Օտուբանջոն։ Ակումբի ներկայացուցիչները չեն բացառում, որ մինչև մրցաշրջանի վերսկսվելը թիմը համալրվի ևս մի քանի ֆուտբոլիստով։

Գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանան նախապատրաստական փուլում տղաների աշխատանքից գոհ է։ Նորեկներին՝ բոլորին անվանում է «ընտանիքի մասնիկ» և հավատացնում, որ թիմն էլ ավելի պատրաստ կլինի արտերկրյա հավաքից հետո։ Ակումբը վաղը մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ նախատեսվում է անցկացնել հավաքն ու խաղալ չորս ընկերական հանդիպում։

Ֆուտբոլի Հայաստանի պրեմիեր լիգայում իրավիճակը առավել քան սրված է։ Սպասվում է թեժ պայքար առաջատար եռյակը ներկայացնող երեք ակումբների՝ «Արարատ-Արմենիայի», «Արարատի» ու «Ալաշկերտի» միջև։ Նրանց պատրաստ են ձեռնոց նետել «Լոռին» և «Նոան», որոնք առաջատար եռյակից հետ են մնում, համապատասխանաբար, 1 և 2 միավորով։

Հեղինակ՝ Գևորգ Ղազարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում