ԴԴավիթ Մուրադյան

Մեզ համար շատ կարևոր է ԼՂ հակամարտության կարգավորումը. Զարիֆ

Մեզ համար շատ կարևոր է ԼՂ հակամարտության կարգավորումը. Զարիֆ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունից հետո անցկացրած ասուլիսի ընթացքում Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է, որ Իրանը ԼՂ հակամարտության ամենամոտ գտնվող երկիրն էր, և Իսլամական Հանրապետության համար շատ կարևոր է հարցի լուծումը՝ նաև ազգային անվտանգության տեսանկյունից: 

«Մենք հուլիսին և սեպտեմբերին, երբ սկսվեց հակամարտությունը, Ռուսաստանին ներկայացրեցինք կարգավորման մեր տարբերակը: Հիմա ուրախ ենք, որ հարցը կարգավորվում է Ռուսաստանի ջանքերի շնորհիվ, ինչը շատ մոտ էր մեր առաջարկություններին: Կարևոր էր նաև հրադադարի հայտարարությունից հետ հունվարի 11-ին կայացած հանդիպումը: Այն ցույց տվեց, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Ալիևը և Փաշինյանը ձգտում են դեպի հակամարտության կարգավորումը և հարցի կարգավորումը: Կարծում եմ՝ այսօր ստեղծվել են Ղարաբաղի և տարածաշրջանի ծաղկման, համագործակցության համար անհրաժեշտ պայմանները: Կան հատկապես տրանսպորտային և տնտեսական համագործակցության զարգացման հիմքեր: Մենք կկարողանանք մեղմել մարդկանց տառապանքը, տարաձայնությունները, պահպանել մարդկային կյանքեր: Դրա համար արդեն հող է նախապատրաստվել: Այդ նպատակով էլ ես այցելում եմ տարածաշրջանի բոլոր երկրներ, Ռուսաստան և Թուրքիա, որպեսզի այն տարաձայնությունները, որոնք առկա էին տարածաշրջանում, հարթվեն, և մենք շարժվենք դեպի այս տարածաշրջանի համար ավելի լավ ապագան»,- ասել է Զարիֆը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում