ԱԱրման Գալոյան

Պատերազմի ժամանակ կապվում էի Արցախ՝ գեներալների հետ, ասում էի՝ վերցրեք իշխանությունը ձեր ձեռքը. Վ.Մանուկյան

Պատերազմի ժամանակ կապվում էի Արցախ՝ գեներալների հետ, ասում էի՝ վերցրեք իշխանությունը ձեր ձեռքը. Վ.Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն Արարատում հանդիպման ժամանակ հայտարարել է, թե պատերազմի ավարտից երկու շաբաթ առաջ ինքն առաջարկել է, որ զինվորականներն իրենց ձեռքը վերցնեն իշխանությունը:

«Նույնանման դեպքերում, մյուս երկրներում, երբ որ զինվորականները տեսնում են, որ իրանց տանում են պարտության, զինվորականության վերնախավը իշխանությունը վերցնում է իր ձեռքը, ժամանակավոր՝ մեկ տարով, երկու տարով, երեք տարով, ավարտում է ամեն ինչ, նորից հանձնում է: Օրինակ՝ Թուրքիայում մի քանի անգամ է այդպես եղել: Հայաստանում դա տեղի չունեցավ: Ես կարծում եմ, որ այն մարդիկ, որ այդպիսի որոշում կարող էին ընդունել, արդեն դուրս էին հանված բանակից, մնացածների համարձակությունը և քաղաքացիական, ազգային զգացմունքները երևի այդքան հզոր չէին, որ նույնն անեին: Ես նույնը, պատերազմի ժամանակ հեռախոսի միջոցով միշտ կապվում էի Արցախի հետ, գեներալների հետ, ասում էի. «...Վերցրե՛ք իշխանությունը ձեր ձեռքը, մի՛ թողեք, որ Արայիկ Հարությունյանը, սրա հրամանները կատարի, և Արցախը կորցնի իր ինքնուրույնությունը»: Ցավոք սրտի, դա չեղավ, և ես կարծում եմ, որ դա մեր բանակի թերությունն է, դա ցույց է տալիս, որ մեր բանակի վերնախավը, հենց սպաները, մենք դեռ չենք դարձրել էլիտար, կորպորատիվ մտածող, ազգին նվիրված ոչ թե ռազմական տեսակետից, այլ նաև քաղաքացիական տեսակետից: Երևի երկար ժամանակ պետություն չենք ունեցել, դրանից է, չեմ իմանում, բայց տենց բաները հեշտ է բացատրել: Իրականում ամեն ինչ կախված է անձից, կա այդպիսի անձ կամ չկա, պարզվեց՝ մեր մոտ այդպիսի անձ բանակում չկա, չկա, բայց կարար լիներ, չկար»,- հայտարարել է Վազգեն Մանուկյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում