Հայտարարվում է մրցույթ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար

Հայտարարվում է մրցույթ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար

ՀՀ նախագահը կարգադրություն է ստորագրել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին:

Կարգադրության համաձայն, որոշվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարել մրցույթ և uտեղծել մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով հետևյալ կազմով`

նախագահ` Մերի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ,

քարտուղար` Մարգարիտ ԱԶԱՐՅԱՆ, ՀՀ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ

անդամներ`

Շահեն ՇԱՀԻՆՅԱՆ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր

Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն, կինոպրոդյուսեր:

1. Խորհրդի անդամի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին կարող է մասնակցել ՀՀ այն քաղաքացին, ով լրագրության, իրավագիտության, հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի և արվեստի գործիչ, հեղինակավոր և որակյալ մասնագետ է, ունի բարձրագույն կրթություն և տիրապետում է հայոց լեզվին:

2. Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ չեն կարող լինել`

ա) կուսակցությունների ղեկավար մարմինների անդամները, 

բ) օտարերկրյա քաղաքացիները,

գ) հանրային և մասնավոր հեռուստառադիոընկերությունների ղեկավարները, 

դ) հեռուստառադիոընկերությունների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտած անձինք։

Մրցույթին մասնակցելու համար պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում,

բ) անձնագրի պատճեն,

գ) բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթղթի պատճեն,

դ) ինքնակենսագրություն (մանրամասն),

ե) աշխատանքային գրքույկի պատճեն կամ քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին` օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված (հաստատված),

զ) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),

է ) 2 լուսանկար` 3x4 չափի:

Փաստաթղթերը մրցութային հանձնաժողով ներկայացվում են ամեն օր՝ մինչև 21.10.2016 թ. ներառյալ (բացառությամբ՝ շաբաթ և կիրակի) ժամը 9:00-17:30, Երևան 0077, Մարշալ Բաղրամյան 26 հասցեով (հեռ. +374-10-52-07-88): Նշված ժամկետից հետո ներկայացված փաստաթղթերը չեն ընդունվում:

Մրցույթի անցկացման կարգի մասին պաշտոնական տեքստը հրապարակված է ՀՀ պաշտոնական տեղեկագրի N 22 (825), 20.04.2011թ. համարում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում