«Երևան, արևի քաղաք». Մայրաքաղաը տոնում է հիմնադրման 2798-ամյակը

«Երևան, արևի քաղաք». Մայրաքաղաը տոնում է հիմնադրման 2798-ամյակը

Երևանն այսօր նշում է հիմնադրման 2798-րդ տարեդարձը։ «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարությունն այս տարի կրում է «Երևան, արևի քաղաք» կարգախոսը։

Մայրաքաղաքին նվիրված տարատեսակ միջոցառումներ են նախատեսված Երևանի փոքր կենտրոնում և Էրեբունի վարչական շրջանում։ Տոնական հանդիսությունները սկսվել են ջրցան մեքենաների շքերթով, ավարտվելու են տոնական հրավառությամբ: 
Շահումյանի հրապարակում տեղի է ունեցել հնաոճ ավտոմեքենաների շքերթ: Լինելու են ջազի հարթակ, մարզական միջոցառումներ, Երևանին կշնորհավորեն մարզերի մշակութային համույթները։

Հիմնական հարթակներն են Ազատության հրապարակը, Ազնավուրի հրապարակը և այլ հրապարակներ ու պուրակներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում