ՀՖՖ նախագահը հանդիպել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի ներկայացուցիչների հետ

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
ՀՖՖ նախագահը շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի հավաքականի դեմ անցկացրած հաղթական հանդիպումների համար և խոսել է առաջիկա մրցավեճերի մասին:









