Ֆրանսիայի Սենատը հաջորդ շաբաթ կքննարկի Ցեղասպանությունը քրեականացնող նոր օրինագիծը

Ֆրանսիայի Սենատը հաջորդ շաբաթ կքննարկի Ցեղասպանությունը քրեականացնող նոր օրինագիծը

Ֆրանսիայի Սենատում հոկտեմբերի 11-ին կամ 12-ին կքննարկվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն «Արﬔնպրես»-ին տեղեկացրել է, որ հետևողական աշխատանք է տարվում եւ հայ համայնքը բարեհաջող ելքի ակնկալիք ունի:

Փափազյանը հույս է հայտնել, որ Սենատում կընդունվի նախագծի այն տարբերակը, որը հուլիսին անցել էր Ազգային ժողովում: Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները, հուլիսին ﬕաձայն կողմ էին քվեարկել «Հավասարություն և քաղաքացիություն» կոչվող օրինագծի փոփոխություններին, որով պատիժ է սահմանվում մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու և հերքելու համար: Որոշ պատգամավորներ համարել են, որ ընդհանուր օրենքից պետք է հանվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին դրույթը: Սակայն հայ համայնքի ջանքերի շնորհիվ՝ Սենատի քննարկմանը կներկայացվի նաև Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող դրույթով տարբերակը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում