ՄՄարիամ Մխիթարյան

Եվրոպան ԱՄՆ-ից ակնկալում է վերադարձ հարգալից երկխոսության

Եվրոպան ԱՄՆ-ից ակնկալում է վերադարձ հարգալից երկխոսության

Եվրոպական խորհրդի նախագահ Շարլզ Միշելը հույս է հայտնել, որ Ջո Բայդենի իշխանության գալը կնշանակի վերադարձ Եվրոպայի հետ «հարգալից» երկխոսության, որը վնասվել էր Թրամփի չորսամյա նախագահության ժամանակ՝ գրում է The Telegraph-ը: «Նա ավելի շատ խոսում էր Հյուսիսային Կորեայի, քան Եվրոպայի հետ»,- նշել է Միշելը Դոնալդ Թրամփի մասին: 

ԵՄ պաշտոնյաները հայտնել են, որ նախատեսում են ամրապնդել անդրատլանտյան կապերը գլոբալ խնդիրների վերաբերյալ՝ ներառյալ կլիմայի փոփոխությունը, Covid-19 համաճարակն ու միջազգային առևտուրը:

Եվրոպա-Միացյալ Նահանգներ հարաբերությունները թուլացան Թրամփի որդեգրած քաղաքականության հետևանքով: Նա նաև սպառնացել էր ԱՄՆ-ն դուրս բերել ՆԱՏՕ-ից, քանի որ, ըստ նրա, Եվրոպայի անդամները բավական գումար չեն ծախսում դաշինքին աջակցելու համար:

Եվրոպացի ղեկավարները հասկանում են, որ Դոնալդ Թրամփի ազդեցությունը միանգամից չի վերանա, բայց հույս ունեն, որ արդյունավետ երկխոսություն նորընտիր նախագահի հետ կլինի:

Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահն այս տարի կմասնակցի ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներին: Ի դեպ, պաշտոնը ստանձնելուց հետո Բայդենն առաջինը ստորագրեց Փարիզի կլիմայի համաձայնագրին ԱՄՆ-ի վերադարձի մասին հրամանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում