Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՀՀովհաննես Վարդանյան

ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ

ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ ներկայացնելով Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ:

«Այս անգամ ադրբեջանական սոցիալական մեդիայի իրական օգտատերերի հրապարակումներից [մի քանիսը]՝

1) «Պետք է սպանել և՛ հայ կանանց, և՛ հայ երեխաներին», - Ադրբեջանի փաստաբանների միության անդամ.

2) Ես չեմ խղճում հայ երեխայի: Լավագույն հայը մեռած հայն է.

3)Պետք է սպանել կենդանի մնացած հայերին: Խոշտանգեք սպանելուց առաջ.

4) Ես ուզում եմ հայերի, որոնց մերկացրել են ու բռնաբարել.

5) Սրիկա հայերը պետք է սպանվեն ու վերանան այս մոլորակից ու բոլորն, ովքեր նրանց կողմից են, պետք է նույն ձև սպանվեն.

6) Այս աշխարհում հայերի համար չպետք է տեղ մնա: Ես ատում եմ նրանց: Բոլոր անխիղճ հայերը պետք է սպանվեն.

7) Ես ուղղակի սիրահարվել եմ Իլհամ Ալիևի խոսքերին, որ մենք նրանց քշում ենք շների պես.

8 ) Որևէ կենդանի հայ չպետք է մնա Ղարաբաղում.

9 ) Ծնողի կողմից իր երեխաների հարցման արդյունքների հրապարակում.

- Ո՞վ է մեր թշնամին
- Հայաստանը
- Ի՞նչ ենք զգում նրանց հանդեպ
- Ատելություն
- Վեր բարձրացրեք ձեռքերը և կրկնեք՝ մենք ձեզ կքշեն Ղարաբաղից շների պես
- Մենք ձեզ կքշենք Ղարաբաղից շների պես.

10) գլխատված հայ զինվորի նկարով «Տելերգամ» սոցիալական ցանցի թուրք-ադրբեջանական հատուկ բացված ալիքում ծաղրող հարցումներ, թե ինչ են օգտատերերը զգում, երբ տեսնում են գլխատված հայ.

11) և թշնամանքի այլ դրսևորումներ:
 
Գլխավոր հարցն այստեղ այն է, որ նշված հրապարակումներում օգտագործվում են նույն բառերը, ինչ ադրբեջանական իշխանության մարմիններն ու մշակութային գործիչները: Ընդ որում, այս հրապարակումներում թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական աղբյուրներ են:

Նույն բառերն են օգտագործում նաև ադրբեջանական զինվորականները հայերին խոշտանգելու ու անմարդկային վերաբերմունքի տեսանյութերում:

Մանրամասներն արտացոլված են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների 2020թ. համատեղ արտահերթ զեկույցում, որ պատրաստվել է 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում կատարված մշտադիտարկման արդյունքներով», - գրել է Արման Թաթոյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում