«Հեռուստամարաթոն-2014»-ի շեշտը Վարդենիս-Մարտակերտ ճանապարհն է

«Հեռուստամարաթոն-2014»-ի շեշտը Վարդենիս-Մարտակերտ ճանապարհն է

Համահայկական մարաթոնի շրջանակում Լոս Անջելեսում կազմակերպված գալա համերգին մասնակցել է Արցախի նախագահը: Բակո Սահակյանն իր ելույթում անդրադարձել է Արցախի կյանքին, ներքին և արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին, կարևորել Սփյուռքի հետ համագործակցությունը:

Խոսելով «Հեռուստամարաթոն-2014»-ի հիմնական նպատակը հանդիսացող Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու կառուցման մասին՝ Արցախի Նախագահն այն բնութագրել է որպես Արցախի և ողջ հայ ժողովրդի համար ռազմաքաղաքական ու սոցիալ-տնտեսական առանցքային նշանակություն ունեցող ծրագիր:

Իբրև անցած տարվա ընթացքում արված գործի հաշվետվություն՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատասխանատուները ցուցադրեցին ֆիլմ: Վարդենիս-Մարտակերտ մայրուղու առաջին հատվածի շինարարությունը կավարտվի դեկտեմբերի 19-ին: Ծրագիրը գնահատված է 13 մլրդ դրամ, արդեն կատարվել է 4մրդ 670 մլն դրամի շինարարություն: Ճանապարհն ունի ռազմաքաղաքական ու տնտեսական կարևոր նշանակություն, ինչի պատճառով ծրագի իրագործումը այս տարի էլ կլինի հեռուստամարաթոնի գլխավոր շեշտը:

Մանրամասները` տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում