ՄՄարիամ Մխիթարյան

Մոսկվան կպատասխանի Ալբանիայից ռուս դիվանագետի արտաքսմանը

Մոսկվան կպատասխանի Ալբանիայից ռուս դիվանագետի արտաքսմանը

Ռուսաստանը կպատասխանի Ալբանիայից ռուս դիվանագետ Ալեքսեյ Կրիվոշեևի արտաքսմանը՝ հայտարարել է փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն՝ տեղեկացնում է INTERFAX-ը:

Նախօրեին Ալբանիայի արտգործնարարարությունը Կրիվոշեևին հայտարարել էր անցանկալի անձ և պահանջել 72 ժամվա ընթացքում հեռանալ երկրից: Դիվանագետի արտաքսումը բացատրել են կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված միջոցառումները չկատարելու պատճառաբանությամբ:

Ալբանիայում այժմ գործում է գիշերային պարետային ժամ, քաղաքացիներից պահանջվում է դիմակ կրել և պահպանել սոցիալական հեռավորությունը:

Արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունից հետևում է, որ Կրիվոշեևը, որն աշխատում էր Տիրանայի դեսպանատանը, ապրիլից բազմիցս բացահայտորեն խախտել է հակահամաճարակային սահմանափակումները: Նրա դեմ անընդհատ բողոքներ են ստացվել:

Կրիվոշեևը երրորդ դիվանագետն է, որը վտարվում է Ալբանիայից: Երեք տարի առաջ այս երկրից արտաքսեցին երկու ռուս դիվանագետի, երբ Տիրանան որոշեց համերաշխություն ցուցաբերել Եվրամիությանը, ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին` ի պատասխան Սոլսբերիում Սերգեյ և Յուլյա Սկրիպալների թունավորմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում