ՀՀայկարամ Նահապետյան

Արցախում երկարաձգվել են որոշակի ժամկետով հաշմանդամ ճանաչված անձանց հաշմանդամության վերափորձաքննության ժամկետները

Արցախում երկարաձգվել են որոշակի ժամկետով հաշմանդամ ճանաչված անձանց հաշմանդամության վերափորձաքննության ժամկետները

2020 թ. պատերազմական գործողություններով և բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի գործունեության կասեցմամբ պայմանավորված՝ երկարաձգվել են որոշակի ժամկետով հաշմանդամ ճանաչված անձանց հաշմանդամության վերափորձաքննության ժամկետները։ Այս մասին հայտնում են ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից:

Մասնավորապես, եթե անձի հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը սահմանված էր 2020 թվականի ապրիլի 15-ից մինչև 2021 թվականի մարտի 1-ը, ապա նրա հաշմանդամության վերափորձաքննության ժամկետ է համարվում 2021 թվականի ապրիլի 15-ը։

Նշված անձանց կենսաթոշակները և դրամական այլ հատուցումները կշարունակեն վճարվել բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի՝ մինչև 2020 թվականի ապրիլի 15-ը տված վարչական ակտում նշված հաշմանդամության խմբի («հաշմանդամ երեխա» կարգավիճակի) համար հաշվարկված չափերով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում